Մեր Մասին
Բանիմաց իրավաբանների թիմ
2000-ից ավելի հաջողված դատական գործեր
Նորարարական լուծումներ
2016 թվականին հիմնադրված «ԷՆ ՍԻ ԱՅ ՍԼՈՒՇԸՆՍ» փաստաբանական գրասենյակը մատուցում է բարձրորակ իրավաբանական ծառայություններ հանրային և մասնավոր իրավունքի ոլորտներում։ Իր գործունեության ողջ ընթացքում ընկերությունը ներդնում է իրավաբանական ծառայությունների մատուցման նորարարական լուծումներ, որոնք ուղղված են բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը՝ յուրաքանչյուր հաճախորդի ակնկալիքները բավարարելու համար: Արհեստավարժ փաստաբաններից ու իրավաբաններից կազմված «ԷՆ ՍԻ ԱՅ ՍԼՈՒՇԸՆՍ» փաստաբանական գրասենյակի աշխատանքն առաջին հերթին ուղղված է հաճախորդի մոտ իրավական խնդիրների առաջացման կանխարգելմանը։
Մեր ընկերության հաճախորդներ են հանդիսանում հայաստանյան և օտարերկրյա իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատները, որոնք, իրենց իրավական խնդիրները հանձնելով մեզ, հնարավորություն են ստանում զբաղվել իրենց բնականոն գործունեությամբ, իսկ խնդիրների լուծմամբ զբաղվում ենք մենք։ Վերջիններիս թվում են իրենց գործունեության ոլորտներում առաջատար «Ի Էմ Սի»-ն, կառուցապատման ոլորտում առաջատար դիրք զբաղեցնող «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը, «ՍՈԼԱՐԱ» ՍՊԸ-ն, «Վարդանանց» բժշկական կենտրոնը, «ՍԱՍ ԳՐՈՒՊ»-ը, «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» խանութների ցանցը, «ԵՐԵՎԱՆ ՊԱՐԿ» ժամանցային համալիրի սեփականատեր «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ընկերությունը «ԵՐԵՎԱՆ ՊԱՐԿ» ժամանցային համալիրով:
«ԷՆ ՍԻ ԱՅ ՍԼՈՒՇԸՆՍ»-ի թիմն աշխատում է ինչպես հայախոս այնպես էլ ռուսախոս, անգլախոս և ֆրանսախոս հաճախորդների հետ։ «ԷՆ ՍԻ ԱՅ ՍԼՈՒՇԸՆՍ» փաստաբանական գրասենյակի գործունեության անկյունաքարն է հաճախորդների և վստահորդների անձնական տվյալների պաշտպանությունը և փաստաբանական գաղտնիքի պահպանումը, ինչն ապահովվում է թիմի անդամների բարձր մասնագիտական և էթիկական պահանջների առաջադրմամբ, այնպես էլ տեխնիկական տարբեր գործիքների կիրառմամբ։
«ԷՆ ՍԻ ԱՅ ՍԼՈՒՇԸՆՍ» փաստաբանական գրասենյակի մատուցած իրավաբանական ծառայությունների շրջանակն ընդգրկում է․
- Կորպորատիվ հաճախորդների ամբողջական իրավական սպասարկումը,
- Աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում գործատուի ռիսկերի վերհանում, լուծումների առաջարկում, առաջացած աշխատանքային վեճերով ներկայացուցչության իրականացում,
- Անշարժ և շարժական գույքի վերաբերյալ գործարքների կնքման իրավական ուղեկցում, իրավական ռիսկերի վերհանում, պայմանագրերի նախագծերի կազմում, իրավունքների պետական գրանցման իրավական աջակցություն,
- Շինարարական թույլտվությունների ստացում, դրանց համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում, պետական և տեղական մարմիններում դրանց ներկայացում,
- Դատական ներկայացուցչություն,
- Պետական, այդ թվում հարկային և մաքսային մարմիններում առաջացած խնդիրների լիարժեք ուսումնասիրություն, խորհրդատվություն հնարավոր ռիսկերից պաշտպանվելու համար, ինչպես նաև վերադասության և վարչական դատավարության կարգով ներկայացուցչություն,
- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող վարույթներում ռիսկերի գնահատում և դատական ներկայացչություն։
«ԷՆ ՍԻ ԱՅ ՍԼՈՒՇԸՆՍ» թիմը աջակցում է նաև այլ իրավական խնդրների լուծմանը։
Գաղտնիության քաղաքականություն
Մենք երաշխավորում ենք Մեզ հայտնի դարձած ցանկացած տեղեկատվության և Ձեր անձնական տվյալների գաղտնիության պահպանումը:
Արդյունավետ Խորհրդատվություն
Իրավական խնդիրները կարող են լինել ճնշող և շփոթեցնող, այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք արդյունավետ խորհրդատվություն բոլոր պոտենցիալ հաճախորդներին:
Հուսալի
Գործընկեր
Մեր վստահորդների հետ երկար տարիների արդյունավետ համագործակցությունը, ձևավորել է հուսալի գործընկերոջ մեր համբավը։
Իրավաբանական խորհրդատվություն և այլ աջակցություն
Բանիմաց և արհեստավարժ իրավաբաններից կազմված թիմի շնորհիվ «ԷՆ ՍԻ ԱՅ ՍԼՈՒՇԸՆՍ»-ը մատուցում է լայն շրջանակի իրավաբանական որակյալ ծառայություններ։