Կորպորատիվ հաճախորդների սպասարկում

Գրասենյակի հիմնադրումից մինչև օրս կորպորատիվ իրավունքը եղել է մեր փաստաբանական գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններից մեկը: Մենք օգնում ենք հաճախորդ ընկերություններին իրենց գործունեության ընթացքի տարբեր փուլերում՝ ստեղծման, գործարքների կնքման, ներդրումների կատարման, ընկերությունների վերակազմակերպման (M&A) հարցերում և ներկայացնում ենք նրանց շահերը բանակցությունների ընթացքում, պետական մարմիններում, արբիտրաժային տրիբունալում և դատական ատյաններում։

Մեր թիմը խորապես հասկանում է իրավաբանական անձանց առջև ծառացած իրավական մարտահրավերները և կարող է օգնել կողմնորոշվել իրավական դաշտում։ Մենք առաջարկում ենք ընկերությունների իրավական սպասարկման լայն շրջանակ, ներառյալ ընկերության գործունեության ցանկացած փուլում կորպորատիվ իրավունքի հարցերի վերաբերյալ խորհրդատվություն, բոլոր փաստաթղթերի իրավական վերլուծություն (due diligence), առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծում և գրանցում, կանոնադրության և այլ հիմնադիր փաստաթղթերի պատրաստում, գործարքների օժանդակություն, խորհրդատվությունների իրականացում։ Իրավաբանական աջակցություն ենք ցուցաբերում ընկերության վերակազմակերպման գործընթացում, ինչպես նաև արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման իրավական գործընթացում։

Մեր փաստաբանական գրասենյակն ունի նաև ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում՝ հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ստեղծման, գրանցման և հետագա գործունեության իրավական աջակցության մեծ փորձ: