Անշարժ և շարժական գույքի վերաբերյալ գործարքների կնքման իրավական ուղեկցում

Հայաստանում անշարժ և շարժական գույքի շուկան արագ տեմպերով զարգացում է ապրում՝ ներգրավելով ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների։ Աճի հետ առաջանում են ռիսկեր, որոնցից զերծ մնալու համար անհրաժեշտ է ապահովել Ձեր ներդրումների որակյալ պաշտպանությունը:

Մեր թիմը հասկանում է անշարժ գույքի շուկայի բարդությունները և պարտավորվում է արդյունավետ իրավական լուծումներ տալ մեր հաճախորդների խնդիրներին: Մենք ապահովում ենք մեր հաճախորդների սեփականության իրավունքի պաշտպանությունը՝ նվազագույնի հասցնելով իրավական ռիսկերը:

Առաջարկում ենք մի շարք ծառայություններ՝

  • իրավաբանական խորհրդատվություն գործարքի ցանկացած փուլում,
  • իրավական ռիսկերի վերհանման նպատակով փաստաթղթերի ամբողջական ուսումնասիրություն,
  • անշարժ գույքի օտարման, ձեռքբերման, վարձակալության, գրավի և այլ գործարքների փաթեթների ձևավորում,
  • ներկայացուցչություն նոտարական գրասենյակում և կադաստրի պետական կոմիտեում,
  • անշարժ գույքի գործարքների անվտանգությունն ապահովող հատուկ մեխանիզմների ձևակերպում և ներդրում,
  • ներկայացուցչություն վարչական և դատական մարմիններում անշարժ գույքի հետ կապված վեճերի դեպքում,
  • հայերենով պայմանագրերի կազմում անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներին զուգահեռ,
  • անշարժ և շարժական գույքի վարձակալության, հիփոթեքային և այլ գույքային իրավունքի գործարքների ձևավորման և պայմանագրերի պատրաստման հետ կապված հարցերում:

Սեփականության իրավունքի ոլորտում մեր փորձը մեզ դարձնում են առանցքային գործընկեր նրանց համար, ովքեր փնտրում են իրավաբանական օգնություն անշարժ գույքի շուկայում: