Կառուցապատման ծրագրերի իրավական աջակցություն

NCI Solutions-ը մասնագիտացած է կառուցապատման ծրագրերի իրավական աջակցության ոլորտում՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել դրանց իրականացման ընթացքում առաջացող ռիսկերը։ Այս կապակցությամբ մենք.

  • Տրամադրում ենք իրավական աջակցություն կառուցապատման ծրագրի մասնակիցների միջև հարաբերությունների ձևավորման ընթացքում,
  • Իրականացնում ենք բոլոր փաստաթղթերի իրավական վերլուծություն (due diligence),
  • Իրականացնում ենք շինարարության համար նախատեսված հողամասերի և անշարժ գույքի հետ կապված գործարքների և դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքի իրավական ուղեկցում,
  • Իրավական աջակցություն ենք ցուցաբերում վարչական մարմիններից (ներառյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից) ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան թույլտվություններ (նախագծման թույլտվություն, շինթույլտվություն և այլն) ստանալու հետ կապված գործընթացներում.
  • Ապահովում ենք կառուցապատման իրավունքի պետական գրանցման ընթացքը,
  • Իրականացնում ենք շինարարական, նախագծային և այլ աշխատանքների կատարման պայմանագրերի կնքման, և դրանց համար համապատասխան մրցույթների անցկացման հետ կապված իրավական ուղեկցում,
  • Տրամադրում ենք խորհրդատվություն շինարարական կապալի հարաբերություններում և կողմերին ներկայացնում կապալի պայմանագրերի նախագծեր,
  • Խորհրդատվություն ենք տրամադրում վստահորդներին՝ բանկերի և վարկային կազմակերպությունների հետ հարաբերություններում, կապված ծրագրի իրականացման հետ,
  • Տրամադրում ենք իրավական աջակցություն կառուցապատման արդյունքում կառուցված անշարժ գույքի օբյեկտների ձեռքբերման վարկային ֆինանսավորման ապահովման գործընթացում,
  • Տրամադրում ենք իրավաբանական խորհրդատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով կառուցապատման օբյեկտների օտարման նախնական առուվաճառքի և գնման իրավունքի պայմանագրեր կնքելիս, ներկայացնում ենք պայմանագրերի նախագծեր, ինչպես նաև աջակցություն ենք ցուցաբերում պայմանագրերի կնքման և իրավունքների պետական գրանցման գործընթացում։
  • Տրամադրում ենք լիարժեք իրավական աջակցություն շինարարության ավարտից հետո օբյեկտների հանձնման փուլում;
  • Ծրագրի ողջ ընթացքում տրամադրում ենք իրավական աջակցություն կառուցապատման ծրագրի իրականացման գործընթացում վեճերի դեպքում:
    «NCI Solutions» ՍՊԸ-ն վերոնշյալ ծառայությունները մատուցում է Հայաստանի ավելի քան քսան խոշոր կառուցապատող ընկերությունների, իսկ ընկերության աշխատակիցները երկար տարիների փորձ ունեն կառուցապատման ծրագրերի իրավական աջակցության ոլորտում։