Աշխատանքային հարաբերությունների ոլորտում լուծումներ

NCI Solutions-ի թիմը տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն և ներկայացուցչություն ինչպես գործատուների, այնպես էլ աշխատողների համար աշխատանքային վեճերում։

Աշխատանքային իրավունքի ծառայությունները ներառում են աշխատանքային իրավունքի հարցերի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն, մարդկային ռեսուրսների կառավարման վերաբերյալ իրավական խորհրդատվության՝ ներքին իրավական ակտերի պատրաստում, վարչական ստուգումների ժամանակ ներկայացուցչություն, աշխատանքային վեճերի շուրջ բանակցություններ և դատական ներկայացուցչություն:

Մեր ծառայությունները ներառում են վստահորդ ընկերության բոլոր փաստաթղթերի իրավական վերլուծություն, աշխատանքային պայմանագրերի նախագծերի պատրաստում, աշխատավարձի վճարման կարգի վերաբերյալ իրավական խորհրդատվություն, գործատուի ներքին կարգապահական կանոնների և այլ ներքին իրավական ակտերի պատրաստում, աշխատանքային վեճերի լուծման ամենաարդյունավետ ուղիների առաջարկում, աշխատանքային պայմանագրերի լուծում, գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության խախտմամբ աշխատողների իրավունքների և շահերի պաշտպանություն, հետևաբար ապօրինի աշխատանքից ազատման արդյունքում խախտված իրավունքների պաշտպանություն, նախկին աշխատավայրում աշխատողների դատական և արտադատական կարգով վերականգնում, չվճարված աշխատավարձի բռնագանձման դեպքում շահերի պաշտպանություն, արտադատական և դատական պաշտպանություն։

Մենք մասնագիտացած ենք աշխատանքային հարաբերությունների ոլորտում գործատուների առջև ծառացած ռիսկերը կանխելու, արդյունավետ լուծումներ տալու և հաճախորդներին աշխատանքային վեճերում ներկայացնելու հարցերում:

NCI Solutions-ում մենք տրամադրում ենք համապարփակ իրավական լուծումներ, որոնք ապահովում են աշխատանքային հարաբերությունների սահուն ընթացքը՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը: