Մեր Թիմը
Մեր փորձառու իրավաբանների թիմը
Թիմի յուրաքանչյուր անդամ պատասխանատու է իրեն վստահված ոլորտի համար։
Անի Ավետիսյան
Position: Փաստաբան
Categories: Թիմը
Անին մեր թիմին միացել է 2022թ․ որպես իրավաբան-փաստաբան:
Անին աշխատանքային գործունեության ընթացքում մասնագիտացել է իրավունքի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կորպորատիվ իրավունքը, աշխատանքային իրավունքը և միջազգային մասնավոր իրավունքը:
Մինչ մեզ միանալը Անին երկար տարիներ աշխատել է «Գրանդ Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ որպես կորպորատիվ իրավաբան: Աշխատանքի ընթացքում վարել է բանակցություններ մի շարք խոշոր, այդ թվում, միջազգային կազմակերպությունների հետ՝ կնքելով մատակարարման, ծառայությունների մատուցման, համագործակցության և այլ պայմանագրեր:
Մինչ այդ Անին մասնագիտական գործունեություն է իրականացրել նաև «ԻՐՏԵԿ» ՓԲԸ-ում և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
Անին իրավաբանի որակավորում է ստացել ՌԴ նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայում, նաև ուսումնառություն է անցել «Արբիտրների բարձարագույն դպրոց» ոչ առևտրային ուսումնական կենտրոնում։
2018 թվականից դառնալով ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Անին իրականացրել է նաև մասնավոր իրավական խորհրդատվություններ քաղաքացիական, աշխատանքային և վարչական ոլորտներում՝ աջակցելով քաղաքացիներին իրենց գույքային և ոչ գույքային խնդիրների լուծման հարցում:
Նարե Ոսկանյան
Position: Փաստաբան
Categories: Թիմը
Նարեն միացել է մեր թիմին 2022 թվականի վերջին՝ որպես իրավաբան: Մինչ մեզ միանալը Նարեն աշխատել է որպես ավագ իրավաբան Արդարադատության նախարարությունում մասնագիտական փորձ ձեռք բերելով հանրային իրավունքի ոլորտում և վարչական ու քաղաքացիական դատավարությունում:
Նարեն իրավաբանի որակավորում է ձեռք բերել Հայաստանում ֆրանսիական համալսարանից և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանից: Հայաստանում ֆրանսիական համալսարանում ուսանելու տարիներին մասնագիտական պրակտիկա անցնելով Փարիզի արդարադատության և իրավունքի տանը՝ հմտացել է տարբեր իրավական խնդիրներ ունեցող, տարբեր ազգային և մշակութային պատկանելիություն ունեցող շահառուներին իրավական խորհրդատվություն տրամադրելու գործում:
Հավատարիմ մնալով իր մասնագիտական հետաքրքրություններին՝ Նարեն իրավագիտության մագիստրոսի աստիճան է ձեռք բերել հանրային իրավունքի բնագավառում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից:
Նարեի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է վարչական իրավունքը, մրցակցային և կորպորատիվ իրավունքը:
2023 թվականից հանդիսանալով արտոնագրված փաստաբան՝ Նարեն ներկայումս իրականացնում է ինչպես կորպորատիվ, այնպես էլ՝ դատական ներկայացուցչություն։ Նարեն համագործակցում է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն:
Լեվոն Ավետյան
Position: Իրավաբան
Categories: Թիմը
Լևոնը միացել է մեր թիմին 2020 թվականի սկզբից:
Մինչ մեզ միանալը Լևոնն աշխատել է որպես իրավաբան «Գլենդել Հիլզ» ՓԲ Ընկերությունում՝ մասնագիտական փորձ է ձեռք բերելով քաղաքացիական իրավունքի ոլորտում, պայմանագրային իրավունքի (այդ թվում՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման), իրավաբանական անձանց ստեղծման/հիմնադրման, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման, կազմման և գրանցման աշխատանքների իրականացման գործում, անշարժ և շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գործարքների նախագծերի նախապատրաստման, գործարքների նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման ուղեկցման, շինարարական թուլտվությունների ստացման, դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման, պետական և տեղական մարմիններում դրանց ներկայացման, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներին խորհրդատվության տրամադրման՝ հանրային իշխանության մարմիններում ներկայացչության իրականացման ոլորտներում:
Լևոնը մասնագիտական աշխատանքն այնուհետև շարունակել է «Վաղարշապատ» նոտարական գրասենյակում, որպես նոտարի օգնական, Նշանակվել է ՀՀ-ում Փաստավավերագրության Միջազգային Ակադեմիայի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, որտեղ իրականացրած մասնագիտական աշխատանքների համար պարգևատրվել է «Մովսես Խորենացի» ոսկե մեդալով:
Լևոնը իրավաբանի որակավորում, իրավագիտության մագիստրոսի աստիճան է ձեռք բերել Գավառի պետական համալսարանում:
Լևոնը համագործակցում է հայերեն և ռուսերեն, անգլերեն լեզուներով:
Գարիկ Հովհաննիսյան
Position: Իրավաբան
Categories: Թիմը
Գարիկը մեր թիմին միացել է 2018 թվականի սկզբին։ Մինչ այդ` 2014-2015 թվականներին, աշխատել է որպես իրավաբան «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ում։ 2016 թվականին Գարիկն աշխատել է «Պրոջեքթ Մենեջմենթ» ՍՊԸ-ում որպես իրավաբան, 2017-2018 թվականներին՝ «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» և «Ի Էմ ՍԻ» ՓԲ ընկերություններում՝ մասնագիտական փորձ ձեռք բերելով քաղաքացիական իրավունքի ոլորտում, պայմանագրային իրավունքի (այդ թվում՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման), իրավաբանական անձանց ստեղծման/հիմնադրման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գործարքների նախագծերի նախապատրաստման, գործարքների նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման ուղեկցման, նախագծման և շինարարության թուլտվությունների ստացման, դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման, պետական և տեղական մարմիններում դրանց ներկայացման ոլորտներում։
Իրավագիտության մագիստրոսի աստիճան է ձեռք բերել Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանից։
Տիգրան Փինաջյան
Position: Հիմնադիր, Տնօրեն
Categories: Թիմը
Տիգրանը ոչ մայն ընկերության հիմնադիր գործընկերն է այլև թիմի կարևոր անդամ։ Մինչ ընկերության հիմնադրումը Տիգրանը աշխատել է «Լեգալ ընդ ֆայնենս» և «Փրոջեքթ մենեջմենթ» ընկերություններում որպես փաստաբան-իրավաբան, եղել է «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերության տնօրենների խորհրդի անդամ։
2011-2015 թվականներին Տիգրանը հանդիսացել է «Սիթի սենթր դիվելըփմենթ» իրավաբանական թիմերի ղեկավար, գործադիր տնօրեն։ 2012-2013 թվականներին աշխատել է «Նավկոնստ» ընկերությունում, որպես գործադիր տնօրեն։ 2011-2012 թվականներին աշխատել է «Ի Էմ ՍԻ» ընկերությունում, որպես գործադիր տնօրեն։ 2006-2012 թվականներին ղեկավարել է «Սիթի Լայթ», «Ջոինթ Քոնսթրաքշենս», «Դեպի մեր Հայրենիք» ընկերությունները։ 2008-2011 թվականներին աշխատել է «Ի Էյջ Թի Մենեջմենթ Քամփնի», որպես իրավաբանական թիմի ղեկավար։ 2006-2008 թվականներին աշխատել է «Էյ Ջի Դիվելըփմենթ» ընկերությունում, որպես իրավաբան: 2004-2008 թվականներին հանդիսացել է «Գլենդել Հիլզ» ընկերության իրավաբան, այնուհետև՝ իրավաբանական թիմի ղեկավար:
Փաստաբանական գործունեությամբ զբաղվում է 2017 թվականից։
Ունի իրավագիտության մագիստրոսի աստիճան։ Դասախոսել է «Յու Էս Ի Էլ» Համալսարանում
Զարուհի Սարգսյան
Position: Իրավաբան-Փաստաբան
Categories: Թիմը
Զարուհին միացել է թիմին 2018 թվականին: Մինչ մեզ միանալը Զարուհին երկար տարիներ աշխատել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում, որպես փորձագետ: 2012-2014 թվականներին համակարգել է «Երիտասարդությունն ընդդեմ թրաֆիքինգի» ծրագիրը ՄԱԿ֊ի Հայաստանյան գրասենյակում:
2020թ ստացել է փաստաբանական գործուներության արտոնագիր և սկսել է աշխատել որպես փաստաբան:
Զարուհին մասնագիտական փորձ է ձեռք բերել քաղաքացիաիրավական ոլորտում, մասնավորապես՝ ապահովագրական, բանկային, պայմանագրերի վիճարկման և սեփականության իրավունքի հետ կապված վեճերի վերաբերյալ իրավահարաբերությունների ոլորտում:
Զարուհին իրավագիտության մագիստրոսի աստիճան է ձեռք բերել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում:
Դավիթ Գասպարյան
Position: Գործընկեր-Ավագ իրավաբան
Categories: Թիմը
Դավիթը մեր թիմին միացել է 2022 թվականի սկզբին։ Մինչ այդ Դավիթը ղեկավարել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության ծառայությունը։ 2016 -2019 թվականներին Դավիթը հանդիսացել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան, հավաքագրման թիմերի ղեկավար։ 2014-2016 թվականներին հանդիսացել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության Խորհրդի Աշխատակազմի ղեկավար, այնուհետև՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ Իրավաբանական բաժնի ղեկավար-Գլխավոր իրավաբան։ 2011-2014 թվականներին աշխատել է որպես Երևան Պլազա բիզնես կենտրոնի կառավարող կազմակերպության իրավաբան։ 2009-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ սփյուռքի նախարարության Միջինասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ, իսկ 2006-2009 թվականներին՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության իրավախորհրդատու։
Փաստաբանական գործունեությամբ զբաղվում է 2016 թվականից։
Ունի իրավագիտության մագիստրոսի աստիճան։
Քաղաքական գիտությունների թեկնածու է։
Դասավանդում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում։